Բեմադրության է պատրաստվում «Քաչալ ոզնին» բալետը. տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

49956«Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է գտնվել իր հեղինակած «Քաչալ ոզնի» հեքիաթի հիման վրա բեմադրվող մանկական բալետի փորձին: Բալետի գաղափարը տիկին Սարգսյանինն է: Այն առավելապես բարեգործական նախագիծ է, որի բոլոր մասնակիցներն աշխատում են անվճար, այդ թվում՝ կոստյումների նկարիչ Այգանա Գալին (Լոնդոն): Բեմականացումն իրականացվում է հիմնականում երեխաների և պատանիների մասնակցությամբ: Մասնավորապես, երաժշտության հեղինակը 15-ամյա Գրիգոր Բալասանյանն է, բեմադրության հեղինակը Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսուցիչ Վահե Բաբաջանյանն է: Ձայնագրությունն արվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Բեմադրությունը, որն ամբողջությամբ պատրաստ կլինի մոտ ապագայում, որպես մանկական բալետային ներկայացում հայ իրականության մեջ աննախադեպ է, քանի որ նախատեսված է ամենափոքրիկ երեխաների համար: «Բալետում մանկական խաղացանկը շատ քիչ է: Այդ պատճառով միշտ նման նախաձեռնության կարիքը և պահանջը եղել է: Համոզված ենք, որ բալետը շատ դուր կգա մեր հանդիսատեսին»,- ասել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Հասմիկ Մարկոսյանը՝ հավելելով, որ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում փորձերին և անհամբեր սպասում են բեմ դուրս գալուն: Ի դեպ, պարողները հենց ուսումնարանի սաներն են՝ 6-18 տարեկան: Բալետի փորձը դիտելուց հետո տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթել մասնակիցներին:

 

 
Նունե Սարգսյանի նոր գրքերը


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ նախագահի տիկնոջ՝ մանկագիր, արվեստաբան Նունե Սարգսյանի հեղինակած «Մրջնակերներ» պատկերազարդ գիրքը՝ հեղինակի նկարազարդումներով:
mrjnaker

Շուտով «Զանգակ»-ը կներկայացնի նաև հեղինակի «Քաչալ ոզնին» ստեղծագործության նոր հրատարակությունը:
qachal vozni

Միաժամանակ, տպագրության են պատրաստվում Նունե Սարգսյանի «Փոքրիկ կախարդը», «Կապուտակն ու Վարդուկը գնում են դպրոց» (նախատեսված՝ 6-8 տարեկան երեխաների համար) և «Զմրուխտյա մկրատը» գրքերը (նախատեսված 8 տարեկանից բարձր երեխաների համար): Վերջինս հեղինակի նախորդ գրքերից մեկի՝ «Կախարդական կոճակներ» -ի շարունակությունն է։books3

 

 
«Մեծ ու փոքր երեխաները …. կարծում են, թե կարող են փրկել կամ փոխել աշխարհը»

nunesargsyan«Նռան հատիկները», «Հերոսներ», «Վիշապ Նեսին», «Թզուկ Մզուկ» «Քաչալ ոզնին», «Թագավորն ու վիշապը»… Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, արվեստաբան, մանկագիր Նունե Սարգսյանը քսանից ավելի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են հայերեն (նաև՝ արևմտահայերեն, հայկական բարբառներով), անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ուզբեկերեն: Նունե Սարգսյանի՝ մանկական գրքերի աշխարհում սպասվող նորությունների, գրքի հմայքի, մարդ-բնություն փոխհարաբերության և առհասարակ, մանուկների աշխարհի մասին է մեր զրույցը սիրված մանկագրի հետ:

— Գրել սկսել եք ուսանողական տարիների՞ց, հետաքրքիր է՝ ձեռագրային տարբերություն կա՞:  Ի՞նչն է ոգևորում, ստեղծագործության աղբյուր դառնում երիտասարդ տարիքում, ի՞նչը՝ հասուն տարիքում:

— Գրել սկսել եմ յոթ տարեկանից, դեռ դպրոցի գրական խմբակից։ Ստեղծագործել եմ երիտասարդության տարիներին, ստեղծագործում եմ մինչև հիմա, ընդ որում՝ ոչ միայն մանուկների համար։ Գրելաոճի տարբերություն, իհարկե, եղել է ամեն տարիքում։ Միշտ կարդացել եմ տարբեր հեղինակների գործեր, ուսումնասիրել և հետազոտել ոչ միայն կյանքը և մարդ արարածին, այլև թե ինչ է կատարվում արվեստում, գիտության և քաղաքականության մեջ։ Եվ դա արել եմ այն նպատակով, որ միշտ նույն ոճով նույն բանի մասին չգրեմ։ 

Lees meer...
 
Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են. Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հայտարարել է, որ տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան: «Երբ անցյալ տարի առաջին անգամ հանդիպեցի տիկին Սարգսյանին, նա անմիջապես մանկական հիմնադրամին իր աջակցությունը և օգնությունն առաջարկեց: Այնուհետև ես ծանոթացա նրա գործունեությանը, ավելի լավ ճանաչեցի նրան, տեղեկացա, որ մանկագիր է, որի գրքերը շատ հայտնի են և որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով՝ հնարավորություն ընձեռելով այլ մշակույթ կրող երեխաներին կարդալ դրանք,-ասել է Տանյա Ռադոչայը:- Տիկին Սարգսյանն այն անձանցից է, ով հոգ է տանում երեխաների մասին, փորձում է անել հնարավորը՝ երեխաների կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մեզ համար մեծ պատիվ է առաջարկել տիկին Սարգսյանին՝ ստանձնել երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի առաքելությունը՝ այս կերպ միավորելով մեր ջանքերը և կարևորելով այս աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»: 

 

 
«StartVorige1234VolgendeEinde»