Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) և Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արևմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում»:


