«ՍԵՎ, ՍՊԻՏԱԿ ԵՎ ՄԻ ԱՅԼ ԳՈՒՅՆ»

Նունե Սարգսյանի ցուցահանդեսը Everard Read Gallery-ում
30 հունվարի – 17 փետրվարի 2018թ

«Ստեղծագործական գործընթացն ինձ տալիս է երջանկություն և բավարարվածություն […] Ես ստորագրում եմ իմ անունը պարույրով, որը հավերժության խորհրդանիշն է: Կյանքը հավերժական է, բայց մենք այս աշխարհում ենք ինչ-որ բան անելու համար. ծնել կոմպոզիցիա»,- Նունե Սարգսյան

Նկարչուհի, մանկագիր և բարերար Նունե Սարգսյանը ծնվել է Երևանում: Ուսանել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջում և ստացել արվեստի պատմության մագիստրոսի կոչում: Վերապատրաստվել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզում: Նունեն հրատարակել է 14 մանկական գիրք հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն լեզուներով և հանդիսանում է հասարակական և ճարտարապետական նախագծերի ջերմեռանդ հովանավոր Հայաստանում: Նունե Սարգսյանը ստեղծարար է, կոլեկցիոներ և կերպարվեստի էնտուզիաստ և ամեն օր սերմանում է այդ խանդավառությունն իր ընկերների և ընտանիքի մեջ:

Հանրահայտ մանկագիր և նորահայտ նկարչուհի Նունե Սարգսյանի «Սև, սպիտակ և մի այլ գույն» ցուցահանդեսը բաղկացած է թղթի վրա թանաքով պատկերված ութ կոմպոզիցիաներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է եզակի աբստրակտ պատմություն: Ստեղծելով կոնցեպտուալ, ներկայացուցչական և հոգեբանական պատկերագրական մոտեցումների ամբողջություն՝ Նունեի գեղարվեստական գործունեությունը լիովին ինքնաբուխ է, չսահմանափակված կանխամտածմունքով կամ որևէ ավանդական էսթետիկայով: Ավելի ճիշտ, նրա մեթոդը իմաստավորվում է արտահայտման և կոմպոզիցիայի ազնիվ ու անկեղծ մոտեցմամբ:

The Meeting of Elephants

The Meeting of Elephants

The Microscope in Boots

The Microscope in Boots

Polina's Secrets

Polina’s Secrets

Tea with Kandinsky

Tea with Kandinsky

Աշխատանքն իրականացված է ձեռքով պատրաստված թղթի վրա: Փայլուն սև թանաքը՝ տարբեր հաստության գրչածայրերով կիրառվում է ամեն մի թղթի վրա: Երբեմն նկատելի են սանգին և կարմիր գրիչներով իրականացված մի շարք դետալներ՝ ընդգծված փոխաբերական բաղադրիչներով, որտեղ թռչուններն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում: Ամեն գործն ունի վերնագիր, որն արձագանքում է որևէ սյուրռեալիստական ասոցացիացիա՝ երազանման բովանդակության հետ: Թանաքի կիրառման ձևը հիշեցնում է գեղագրության արվեստ, որը նկարչուհին ուսումնասիրել է այս նյութով աշխատելու իր վաղ փորձերի ժամանակ: Արդյունքն ամեն նկարում հստակ տեսողական երաժշտականություն է կարծես՝ պատմություն, որը պատմվում է աշխատանքի ընթացքի և ազատ արտահայտման միջոցով:

Սալվադոր, Ճայը

Սալվադոր, Ճայը

The Architect's Dream

The Architect’s Dream

Jack the Bird in Sardinia

Jack the Bird in Sardinia

Ջեյսոն Քերի «Իմպրեսիոնիզմ և ժամանակակից արվեստ» բաժնի ղեկավար, «Քրիստիզ» Լոնդոն

«Սև, սպիտակ և մի այլ գույն» ցուցահանդեսը կցուցադրվի Էվերարդ Ռիդ պատկերասրահում 2018 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 17-ը: Հասցե՝ 80 Fulham Road, London SW3 6HR

Հոդվածը տպագրվել է Քրիստիզի հետ համատեղ:

Նունե Սարգսյանի աշխատանքները Redfern Gallery Ցուցահանդեսում 2024 թ.

[dipl_masonry_gallery image_ids=”37516,37518,37530,37520,37508,37534,37510,37512,37536,37538,37540,37542,37544,37546,37558,37500,37514,37522,37524,37528,37532,37502,37506,37504,37556,37548,37550,37552,37554,37526,37560″ number_of_columns=”3″ column_spacing=”30px” image_size=”large” enable_lightbox=”on” _builder_version=”4.25.1″ _module_preset=”default” global_colors_info=”{}” theme_builder_area=”post_content”][/dipl_masonry_gallery]