Գրքի տոն՝ Բոլոնիայում

10-ամյա Սավաննան, տատիկի՝ Նունե Սարգսյանի հետ մասնակցել է Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին:

Սավաննան, որ տատիկի մի քանի գրքերի համահեղինակ է և նկարազարդումների հեղինակ, պատմել է գրքերի նկատմամբ իր սիրո, դրանց կարևորության մասին, հիշել, թե ինչպես է փոքր տարիքից տատիկն իր մեջ սեր սերմանել գրքերի հանդեպ:

Սավաննայի ցանկությունն է, որ բոլոր երեխաները սիրեն գիրքը, շատ կարդան և հնարավորություն ունենան գրել, ժպտալ և գաղափարներով կիսվել իրենց տատիկ-պապիկների կամ ծնողների հետ: