Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է Պուչինիի «Տոսկա» օպերան: Ավարտից հետո տիկին Սարգսյանը զրուցել է ստեղծագործական կազմի հետ, շնորհակալություն հայտնել գեղեցիկ ներկայացման համար:



