Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օվա առթիվ «Երևան, իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում մասնակցել է «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի» նոր կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսին: Խաղը ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Dasaran կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում:









