Բոլոր գրքերը
Սադափ
Այս գիրքը լի է բազմաթիվ արկածներով և կախարդական կերպարներով: Սադափը և նրա փոքրիկ ընկերները` պրոֆեսոր Գասպարը, Սալմանասարը, Պուտպուտիկը, Չալպուտիկը և Փափուկը փրկում են կախարդական գործիքները չար Վաշիվոշից և բուժում մարդկանց կապույտ հիվանդությունից:
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն
Երեք Վիշապ
Երեք եղբայր վիշապներ միասին ապրում են լճում։ Երկու ավագ եղբայրները չար են ու նախանձ։ Փոքր եղբայրը բարի է և ներողամիտ։
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արցախի Բարբառ, Բայազետի Բարբառ
Վիշապ Նեսին
Վիշապ Նեսին ապրում է շոտլանդական քաղաքում: Նա երազում է ունենալ գեղեցիկ, կարմիր ու բարձրակրունկ կոշիկներ: Ոչ ոք չի կարողանում միաժամանակ ութ հսկայական կոշիկ կարել նրա համար: Նեսին սկսում է լաց լինել և իր արցունքներով՝ ողողում ամբողջ քաղաքը։ Ահա այսպես առաջանում է Լոխ– Նես լիճը:
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արևմտահայերեն, Ռուսերեն, Ուկրաիներեն,Վրացերեն
Հերոսներ
Երկու աշխատասեր մրջյուն, շունը, ռնգեղջյուրը և փիղը ուզում են բարձրանալ բարձր ծղոտե սյունով վեր, որպեսզի հասնեն արևին և դառնան հերոսներ:
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Ռուսերեն
Նռան Հատիկներ
Նռան մեջ կա 365 հատիկ։ 365 արքայադուստրերին չար հրեշը վերածեց նռան հատիկների։
Languages / Dialects Available: Armenian, Russian, Artsakh dialect, Karin dialect, Bayazet dialect
Թագավորն ու վիշապը
Վիշապի հսկայական պոչը պալատում խնդիրներ էր առաջացնում: Հենց այդ պատճառով վիշապը պետք է արագ լուծում գտներ։
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Կարնո Բարբառ, Ռուսերեն, Իտալերեն
Թե ինչպես փղիկը ճիշտ շնչել սովորեց
Ֆանտոն, նոր ծնված փղիկը չէր կարողանում ճիշտ շնչել: Ծերուկը նրան սովորեցնում է, թե ինչպես շնչել և ինչպես լվացվել կնճիթի օգնությամբ:
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն
Քաչալ ոզնին
Երիտասարդ ոզնիների տաքուկ բնում ծնվում է Ոզնիկը: Նորածնի ծնունդը մեծ իրադարձություն է:
Բայց ուրախ իրադարձությունը վերածվում է մեծ ողբերգության, երբ ծնողները հայտնաբերում են, որ իրենց ձագուկը քաչալ է՝ չունի փշեր: Ծնողները խուճապի մեջ են: Բայց խնդիրը լուծում ունի։
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արևմտահայերեն, Արցախի Բարբառ, Վրացերեն
Կափիղկա
Անտառում փիղ չկար, ուստի կենդանիները հավաքվում են, ժողով անում ու որոշում փիղ սարքել։ Այսպես ծնվում է Կափիղկան:
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արցախի Բարբառ
Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս
Երկու եղբայր՝ Դավիթը և Հայկը հանդիպում են Բազիլիսկուս անունով արքայազն մողեսին և նրա օգնությամբ մարդկանց փրկում կործանումից:
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն
Կախարդական կոճակներ
Այս գիրքը լի է բազմաթիվ արկածներով և կախարդական կերպարներով: Սադափ Դարզին և նրա փոքրիկ ընկերները` պրոֆեսոր Գասպարը, Սալմանասարը, Պուտպուտիկը, Չալպուտիկը և Փափուկը փրկում են կախարդական գործիքները չար Վաշիվոշից և բուժում մարդկանց կապույտ հիվանդությունից:
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արևմտահայերեն, Անգլերեն, Արաբերեն
Թզուկ Մզուկը
Սա պատմություն է չար թզուկի և արքայադուստր Նուշիկի մասին, ով ամեն ինչ անում է թագավորին՝ իր պապիկին փրկելու համար։ Նա գնում է անտառ դեղաբույսեր փնտրելու և հանդիպում է չար թզուկ Մզուկին։ Վերջինս սիրում է կախարդություններ անել և, հատկապես, անհետացնել անտառի բարիքները։ Տեսնելով Նուշիկի անկեղծ արցունքները, նրա սիրտը փափկում է՝ բարիանում և նա օգնում է Նուշիկին գտնել դեղաբույսը։
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արևմտահայերեն, Արցախի Բարբառ,Վրացերեն
Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները
Ծանոթացե՛ք մեծ կապույտ գետաձիուկ Կապուտակի և փոքրիկ վարդագույն մկնիկ Վարդուկի հետ։ Նրանք ապրում էին պարոն Քառակուսու կենդանաբանական այգում, բայց երբ նրանց բախտ վիճակվեց դառնալու ընտանիքի անդամ մի գեղեցիկ տան մեջ, նրանք հասկացան, որ սովորելու շատ բան ունեն։ Իրենց նոր մամայից և հայրիկից ստացած սիրո և խնամքի շնորհիվ Կապուտակի և Վարդուկի կյանքի հետաքրքիր արկածները սկսվում են այս գրքում:
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Անգլերեն, Իտալերեն, Արաբերեն
Մրջնակերներ
Շատ վաղուց անտառում բնակվում էին շուշուները, մազմզոտ պոչերով, կեռ ճանկերով, սուր ու սպիտակ ատամներով երկարամռութ արարածներ: Նրանք սնվում էին հյութալի պտուղներով, խռթխռթան արմատներով ու դալար ճյուղերով: Նույն անտառում բնակվում էր նաև բժիշկ Փորսուղը, որ հաճախ էր զգուշացնում շուշուներին, որ խնամեն իրենց ատամները, քանի դեռ դրանք սպիտակ են, սուր և առողջ: Բայց շուշուների խելքն ու միտքը քաղցր պտուղներով, համեղ արմատներով ու մատղաշ ճյուղերով ճոխ նախաճաշելն էր, և նրանք չեն լսում բժիշկ Փորսուղին: Ցավոք, այս անհոգ կերուխումը երկար չի տևում…
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն
Զմրուխտյա Մկրատը
Սադափ Դարզին տասներկուամյա ուշիմ ու խելացի աղջիկ է: Նա երազում է փոխել աշխարհը: Սովորական մի օր` դպրոց գնալուց առաջ, Սադափը հանդիպում է Կարկանդակ անունով ոսկեգույն վիշապին… Շատ շուտով պարզվում է, որ վհուկների ու կախարդների Ապակեբուրգ քաղաքում տագնապած սպասում են Սադափին։ Աշխարհում չարի ու բարու ճիշտ հավասարակշռությունը խախտված է, և այն հնարավոր է վերականգնել միայն Սադափ Դարզիի օգնությամբ…
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն
Կապուտակն ու Վարդուկը գնում են դպրոց
«Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շարունակությունը
Չարաճճի կապույտ գետաձին`Կապուտակը և փխրուն վարդագույն մկնիկ Վարդուկը, սկսում են դպրոց գնալ տնօրեն օրիորդ Մանուշակի հետ հանդիպելուց հետո։ Այս գրքում դուք կիմանաք, թե ինչ հետաքրքիր արկածներ են ունենում գետաձին և մկնիկը դպրոցում, ինչ է կատարվում օրիորդ Մանուշակի հետ Զամբեզի գետում և որքան ուրախ է ավարտվում Կապուտակի և Վարդուկի հեքիաթը։
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն
Կապուտակն ու Վարդուկը գնում են դպրոց – Գիրք 2
Լեզուներ / բարբառներ Հասանելի են՝ անգլերեն
Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները – Գիրք 3
Հետաքրքիր նավով զբոսանք Զամբեզի գետով և շատ տհաճ պատիժ՝ առանց հարցնելու տնից դուրս գալու համար, Բլյուին և Փինկիին ավելի շատ սովորեցրեց կյանքի մասին:
Լեզուներ / բարբառներ Հասանելի են՝ անգլերեն
Քաչալ ոզնին
Երեխաների ամենասիրված «Քաչալ ոզնին» պատմվածքը անգլերենով լույս է տեսել 2024 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների ‘NOUR Publishing’-ի կողմից։
Լեզուներ / բարբառներ Հասանելի են՝ անգլերեն, հայերեն, արևմտահայերեն, վրացերեն, արցախյան բարբառ
Կախարդական կոճակների առեղծվածը
Նունեի «Կախարդական կոճակները» անգլերենով լույս է տեսել Հնդկաստանի Westland գրքերի ‘Red Panda’ -ի կողմից։2023 թվականին: Հասանելի է նաև որպես էլեկտրոնային գիրք:
Հասանելի Լեզու/Բարբառ: Հայերեն, Արևմտահայերեն, Անգլերեն, Արաբերեն
Հինգ
«Հինգ» գիրքը՝ հրատարակված 2024 թ.-ին, իմ առաջին գիրքն է մեծահասակ ընթերցողի համար: Պարփակում է իմ հինգ ստեղագործական ժանրերը՝ չափածո, պատվածք, ակնարկ, գեղանկար և գրաֆիկա:
Հասանելի Լեզու / Բարբառ: Հայերեն