«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ նախագահի տիկնոջ՝ մանկագիր, արվեստաբան Նունե Սարգսյանի հեղինակած «Մրջնակերներ» պատկերազարդ գիրքը՝ հեղինակի նկարազարդումներով:
Շուտով «Զանգակ»-ը կներկայացնի նաև հեղինակի «Քաչալ ոզնին» ստեղծագործության նոր հրատարակությունը:
Միաժամանակ, տպագրության են պատրաստվում Նունե Սարգսյանի «Փոքրիկ կախարդը», «Կապուտակն ու Վարդուկը գնում են դպրոց» (նախատեսված՝ 6-8 տարեկան երեխաների համար) և «Զմրուխտյա մկրատը» գրքերը (նախատեսված 8 տարեկանից բարձր երեխաների համար): Վերջինս հեղինակի նախորդ գրքերից մեկի՝ «Կախարդական կոճակներ» -ի շարունակությունն է։